Foto

Մյասնիկյան պողոտայից դեպի Աճառյան փողոց տանող հատվածում մեծ փոս է առաջացել, որը վթարների պատճառ է դառնում

10 օրից ավելի է՝ Մյասնիկյան պողոտայից դեպի Աճառյան փողոց տանող ճանապարհահատվածում՝ ժողովրդին հայտնի 1-ին մասիվ տանող կամրջի հարևանությամբ մարդաբոյ փոս է գոյացել, որը պատուհաս է դարձել վարորդների համար:, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ամեն օր ավտոմեքենաներ են ջարդվում, քանի որ շատ վարորդներ, չնկատելով ընկնում են փոսն ու ջարդում անվահեծանները։

Թե ով է այս բարձիթողի վիճակի պատասխանատուն կամ փոսի հեղինակը՝ դա հիմա վարորդներին այնքան էլ չի հուզում, քանի որ եթե հետաքրքրվում են, «Վեոլիա ջուր»-ը ասում է՝ քաղաքապետարանն է՝, քաղաքապետարանն էլ ասում է՝ «Վեոլիա ջուր»-ն է, կամ անհատ է, մի խոսքով՝ մեկը մեկի վրա են գցում ու սկսում են Գյուլնազ տատի հեքիաթեները պատմել, իսկ դա գործին օգուտ չի տալիս: