Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Թեհրանում Պակիստանի ներքին գործերի նախարար Սաիդ Մոհսին Նաքվիի հետ հանդիպման ժամանակ քննադատել է Ադրբեջանի իշխանություններին, հաղորդում է IRNA-ն։
«Դուք սերտ հարաբերություններ ունեք Ադրբեջանի հետ, բայց միևնույն ժամանակ պետք է նշել, որ ադրբեջանական պետությունը քայլեր է ձեռնարկում, որոնք հակասում են իսլամական աշխարհի տեսակետներին», - ասել է նա՝ մեղադրելով Բաքվին «Ալ-Ջուլանիի և սիոնիստական ռեժիմի միջև միջնորդություն անելու, ինչպես նաև Իսրայել նավթ արտահանելու մեջ»։