Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) աստիճանաբար ընդլայնում է իր ներկայությունը համաշխարհային ասպարեզում և դուրս է գալիս տարածաշրջանային հարցերի շրջանակներից։
IRNA-ի հաղորդմամբ՝ Սեյեդ Աբբաս Արաղչին Չինաստան ժամանելուն պես հայտարարել է. «Իմ այցը Չինաստան կապված է ՇՀԿ արտաքին գործերի նախարարների 25-րդ նիստի հետ, որը տեղի կունենա չորեքշաբթի օրը Տյանցզին քաղաքում՝ Չինաստանի նախագահությամբ։ ՇՀԿ-ն աստիճանաբար ուժեղացնում է իր ազդեցությունը համաշխարհային ասպարեզում՝ դուրս գալով տարածաշրջանային հարցերի շրջանակներից։ Կազմակերպությունը դիտարկում է թեմաների լայն շրջանակ՝ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական և անվտանգության ոլորտներում»։
Արաղչին նշել է, որ այս նիստում կհաստատվի ՇՀԿ զարգացման ռազմավարությունը, այդ թվում՝ էներգետիկայի, առևտրի և այլ ոլորտներում։ Բացի այդ, ըստ նրա, նախատեսվում է քննարկել արդի միջազգային հարցեր։
Արտաքին գործերի նախարարը՝ մեկնաբանելով Իրանի Իսլամական Հանրապետության դեմ սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի ագրեսիան, նշել է. «Գրեթե բոլոր միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունները, ինչպես նաև ավելի քան 120 երկիր դատապարտել են հարձակումը և Իրանի միջուկային օբյեկտների վրա կատարված գրոհը։ Դրանից հետո նա իր համերաշխությունն և աջակցությունն է հայտնել Իրանին»։
Արաղչին հավելել է, որ ՇՀԿ-ն նույնպես հանդես է եկել հայտարարությամբ, ինչը գնահատանքի է արժանացել։ Նրա խոսքով՝ վաղը քննարկումների ընթացքում, հատկապես ընդհանուր բանավեճի ժամանակ, այս թեման կքննարկվի և նա մանրամասն կլուսաբանի այն իր ելույթում։