Foto

ՔՊ-ի ու անձամբ Ավինյանի հասցրած վնասը՝ Երևան քաղաքի բյուջեին 6 ամսում կազմել է 5 մլրդ դրամ. Գևորգ Ստեփանյան

ՔՊ-ի ու անձամբ Ավինյանի հասցրած վնասը՝ Երևան քաղաքի բյուջեին վեց ամսում կազմել է 5 մլրդ դրամ կամ 12.5 միլիոն դոլար։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Նախորդ տարի նույն ժամանակահատվածում ուղեվարձը 100 դրամ էր ու իրականացվում էր ավելի պատշաճ, քաղաքացիների վճարում էին բարեխղճորեն։

Տրանսպորտի «բարեփոխում» անվան տակ, քաղաքացիներին դեմ գնալով ՔՊ-ն թանկացրեց ուղեվարձը 150 դրամ ու հիմա կանգնել են փաստի առաջ։

2025թ հունվար-հունիս ամիսներին տրանսպորտի հավաքագրումը պակասել է 5 մլրդ դրամով, քաղաքացիների արդարացված բոյկոտի արդյունքում։ Ասե՛ք կանե՛նք, կարգախոսով քաղաքացիներին խաբածները ստացան հերթական ապտակը։ Չբարեփոխված թանկացած տրանսպորտի դեմ բոյկոտը շարունակական է լինելու։ Տուգանող «հսկիչների» մուտքը տրանսպորտ հակառակ էֆեկտն է տալու տղաներ ու աղջիկներ…»։