Foto

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ ենթախորհրդի հերթական նիստը

ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ հուլիսի 14-ին կայացել է ՓՄՁ ենթախորհրդի հերթական նիստը։ Այս մասին  հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Նիստի ընթացքում քննարկվել են «Ներդրումային ֆոնդերի մասին», «ՍՊԸ -ների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից իրական շահառուի տարեկան հայտարարագրման պարտադիր ներկայացման պահանջի վերանայման օրենսդրական նախաձեռնությունները:

Դրանց հիմնական նպատակն է բարելավել իրավական դաշտը, խթանել ներդրումների ներգրավումը, ապահովել օրենսդրության համապատասխանեցումը միջազգային լավագույն փորձին և վերանայել վարչարարական պահանջները՝ հատկապես ՓՄՁ-ների տեսանկյունից։

Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ Զարգացման Խորհրդի մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ: