Foto

Սահմանազատման անվան տակ հանձնված բարձունքում ադրբեջանական զինուժը մեծ աշտարակ է կանգնեցրել, որ Հայաստանի ավելի մեծ տարածքում ռադիոհետախուզություն կատարի. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․

«Ադրբեջանական զինուժը մեծ աշտարակ է կանգնեցրել, որ ավելի մեծ տարածք հետախուզի

2024թվականին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանագոտում սահմանազատման անվան տակ, միակողմանի կերպով Բաղանիս-Այրում նախկինում ադրբեջանաբնակ գյուղից տարածքներ, 30 տարի ամրացված դիրքերը Ադրբեջանին հանձնեցին։ Այդ տարածքներից վերև, բարձունքում ադրբեջանական զինուժը մեծ աշտարակ է կանգնեցրել, որ Հայաստանի ավելի մեծ տարածքում ռադիոհետախուզություն կատարի։ Այդ աշտարակը լավ տեսանելի է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհից, որտեղից լուսանկարներն արել եմ»։