Foto

Գործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» բջջային հավելվածը

Գործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» (Arm Roads Info) լրամշակված բջջային հավելվածը։

Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը՝ հավելելով, որ այժմ քաղաքացիները կարող են հավելվածի միջոցով ֆիքսել ու ուղարկել ճանապարհների սպասարկման կամ թերությունների մասին ինֆորմացիա, ստանալ տեղեկություն դրանց վերացման վերաբերյալ և հետևել ընթացքին:

Բջջային հավելվածն անվճար է, հասանելի PlayMarket-ում և AppStore-ում։

Հավելվածն աշխատում է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների համար։

«Տեղորոշում, լուսանկար, մեկնաբանություն, էլ. հասցե, և դուք արդեն աջակցում եք ճանապարհային ցանցի բարելավմանը։

Հաղորդված ամբողջ ինֆորմացիան հասանելի է «Հաղորդված թերություններ» բաժնում։

Հավելվածում ներառված է եռալեզու ուղեցույց, որը կօգնի այն օգտագործելիս»,-տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։