Երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն Երևանում՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով, հայտնում են քաղաքապետարանից։
Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ` Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի, որով պայմանավորված նշված հատվածում տրանսպորտային միջոցների կանգառն արգելված է։