Foto

ՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի դեպքով 8 վիրավորները ճանաչվել են տուժող. ՔԿ

Նախօրեին ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունի դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի (Զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի հետ վարվելու կանոնները խախտելը) 1-ին մասով և 550-րդ հոդվածի (Զինվորական պաշտոնեական անփութությունը) 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս մասին լրատվամիջոցներին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

«8 զինծառայողները ճանաչվել են տուժող: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է»,- ասաց նա։

Աղբյուրը՝ tert.am