Foto

«Լիոնը» կպահպանի իր տեղը Լիգա 1-ում. պաշտոնական

Ֆրանսիական «Լիոնը» պահպանել է իր տեղը Լիգա 1-ում Ֆրանսիայի ֆուտբոլային ակումբների վերահսկողության և կառավարման ազգային տնօրինության (DNCG) որոշմամբ, որն ընդունել է ակումբի բողոքը։ Այս մասին հայտնում է «Լիոնի» պաշտոնական կայքը։

«Այսօրվա որոշումն առաջին քայլն է «Լիոնի» նկատմամբ վստահությունը վերականգնելու ճանապարհին։ Այժմ մենք կարող ենք կենտրոնանալ մարզական նպատակների վրա՝ լիարժեք պատրաստվելով գալիք մրցաշրջանին», — նշվում է հայտարարությունում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Լիոնը» կարող է տեղափոխվել Լիգա 2՝ ֆինանսական հաշվետվությունների խախտումների պատճառով։ Ակումբը բողոքարկել էր այդ որոշումը։ Անցած մրցաշրջանում թիմը զբաղեցրել էր վեցերորդ հորիզոնականը Լիգա 1-ում։