Սկզբում ներդրեց հայտարարագրման համակարգը: Այսինքն բոլոր բնակչության անհատական կյանքի վերահսկողություն, նպատակների, կյանքի, ծախսերի, գաղտնիքների վերահսկողություն և այլն: Այնուհետև հարձակում գործեց փոքր և միջին ձեռնարկությունների վրա և հարկային բեռի ավելացումով և տույժեր-տուգանքների ու տարատեսակ քրեական գործերի հիմքեր ստեղծելով օրենսդրական մակարդակով: Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
Հարձակումը շարունակեց խոշորով, շինծու քրեական գործերի հարուցումներ, իսկ դա իր վառ արտահայտումը գտավ հենց Սամվել Կարապետյանի գործով: Որովհետև Սամվել Կարապետյանի գործով անցավ բոլոր տեսակի «կարմիր գծերը»: Առաջին «կարմիր գիծը», որ անցավ սեփականության իրավունքի անձեռմխելիության խախտում իրականացրեց և համայն աշխարհին ցույց տվեց, որ եթե որևէ մեկը փորձ կատարի Հայաստանում ներդրումներ կատարելու կամ կունենա ներդրումներ կատարելու նպատակ, ապա դուք միանշանակ, վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետությունում կարող է կառավարության ղեկավարի ցուցումով անմիջապես Ազգային ժողովի նիստ գումարել, օրենքի փոփոխություն կատարել և ունեզրկել ձեզ: