Foto

Մեր անկեղծ շնորհավորանքներն ենք հղում Արգենտինայի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ. ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Արգենտինայի կառավարությանն ու ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։

Այս մասին նշված է գերատեսչության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։

«Մեր անկեղծ շնորհավորանքներն ենք հղում Արգենտինայի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Խորապես գնահատում ենք մեր բարեկամությունն ու համագործակցությունը՝ Արգենտինային մաղթելով խաղաղություն, բարգավաճում և շարունակական առաջընթաց»,-նշված է ԱԳՆ-ի գրառման մեջ։