SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հուլիսի 1-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին է ներկայացել է Կոտայքի մարզի բնակիչ 70-ամյա Գրիշա Չ․-ն և ներկայացրել սև գույնի պայուսակ, որը ըստ նրա ուղևորությունից հետո թողել են որպես տաքսի շահագործվող իր «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայում երկու ուղևոր։
Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, ոստիկանության Կոտայքի բաժին հրավիրված ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ինժիներական ջոկատի սակրավորների միջամտությամբ հուլիսի 2-ին վերը նշված պայուսակում հայտնաբերվել է 1 հատ «РГН-Д» տիպի ձեռքի մարտական նռնակ՝ իր «ДВМ» գրառմամբ պայթուցիչով, Երևանի բնակիչ 45-ամյա Ա․ Օ․-ի ՀՀ անձնագիր, «Այդի» բանկի և սոցիալական քարտ, 1 տուփ ծխախոտ, 1 հատ լիցքավորիչի լար և բանալիներ։
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։