Foto

Ադրբեջանի և ԱՄԷ նախագահների հանդիպման ժամանակ ստորագրվել է համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագիր

Աբու Դաբիում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄԷ նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հանդիպումը։ Հնադիպման մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքը։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում ստորագրվել է երկու երկրների կառավարությունների միջև համապարփակ տնտեսական գործընկերության մասին համաձայնագիր։

Զրուցակիցները քննարկել են համագործակցության հիմնական ասպեկտները՝ հատուկ ուշադրություն դարձնելով էներգետիկային, դրանց թվում՝ վերականգնվող էներգիայի աղբյուրներին։ Քննարկվել են հեռանկարային համատեղ նախագծեր։ Ընդգծվել է SOCAR-ի և ADNOC-ի միջև հաջողված գործընկերությունը, ինչպես նաև համագործակցությունը Masdar-ի հետ կանաչ էներգիայի ոլորտում։

Կողմերը միաժամանակ անդրադարձել են օկուպացված Ստեփանակերտում անցկացված Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որտեղ ԱՄԷ պատվիրակության բարձր մակարդակի մասնակցությունը նշվել է դրական արձագանքով