Foto

Սամվել Կարապետյանը դատի է տվել բլոգեր Ռոման Բաղդասարյանին՝ պահանջելով հերքում և 6 մլն դրամ

Կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանը դատի է տվել բլոգեր Ռոման Բաղդասարյանին՝ կրկին պահանջելով հերքում և 6 մլն դրամ:

Ըստ ներկայացված հայցի՝ Սամվել Կարապետյանը դատարանին խնդրում է զրպարտության մասով, Ռոման Բաղդասարյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել հունիսի 18-ին ֆեյսբուքյան իր երկու էջերում արտահայտած և զրպարտություն համարվող փաստացի տվյալները։

Սամվել Կարապետյանի հայցի մեջ շեշտվել է՝ «Facebook» սոցիալական կայքում հերքման տեքստը տեղադրելու անհնարինության դեպքում՝ պարտավորեցնել Ռոման Բաղդասարյանին վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանդես գալ հերքմամբ առնվազն 5000 տպաքանակ և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով հերքման նույն տեքստը, որը պահանջվում է տեղադրել սոցկայքի՝ Բաղդասարյանին պատկանող էջերում»։