Foto

Կողոպուտի փորձ կատարած տղամարդկանցից մեկի մոտ հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերվել

Հուլիսի 5-ի գիշերը՝ ժամը 1.40-ի սահմաններում, 40-ամյա կինը Հյուսիսային պողոտայում ծառայություն կատարող Պարեկային ծառայության Երևան քաղաքի վարչության 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի և Պետական պահպանության գլխավոր վարչության հատուկ նշանակության գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողներին հայտնել է, որ անհայտ անձը փորձել է իր պայուսակից հափշտակել «Այֆոն 16» մոդելի բջջային հեռախոսը։ Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Աբովյան և Բուզանդի փողոցների խաչմերուկում հայտնաբերվել, կողոպուտի փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխվել Կապան քաղաքի բնակիչ՝ 37-ամյա երկու տղամարդ։ Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է 35 հոգեմետ դեղահաբ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։