Երեկ՝ Հրազդան մարզադաշտում կայացած Զեմֆիրայի համերգի ավարտին, որի բացումը վստահված էր «Նեմրա» ռոք խմբին, երգչուհին հատուկ շնորհակալություն հայտնեց «Նեմրա»-ին՝ հրաշալի ելույթի համար:
Համերգից հետո «Նեմրա»-ի մենակատար Վան Եղիազարյանը Ֆեյսբուքյան իր էջում կիսվել է տպավորություններով:
«Երեկ ծանոթացա աննկարագրելի հարազատ մարդու հետ, անհավանական զգացողություն է, երբ առաջին անգամ ես շփվում մարդու հետ, բայց թվում է միշտ ես ճանաչել ու ամբողջ կյանքիդ ընկերն է:
Չգիտեմ Զեմֆիրայի հետ էլ երբևէ կհանդիպենք, թե չէ, բայց էս օրը, ու իր ասված խոսքերը, որոնք սկսվեցին «вообще-то я не люблю сделать комплименты, НО…» ու հետո ամեն բառը ոնց որ վերևից գրեմմիներ իջնեին մեզ վրա:
Անվերջ գրկախառնություններն ու իրար ձեռք բռնած Հրազդան մարզադաշտի կողքով քայլելն ու զրուցելը երբեք չի մոռացվի: Դժվար է հավատալ, որ էս ամենը իրական էր»: