Արեգակից ևս մեկ խոշոր արտանետում է կատարվել՝ մեկ շաբաթվա ընթացքում 6-րդը, որը, ինչպես և նախորդները, վտանգ չի ներկայացնում Երկրի համար։ Այս մասին Ռիա Նովոստիի փոխանցմամբ, հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայից։
Գիտնականներին հաջողվել է լուսանկարել ավելի քան 1 միլիոն կիլոմետր երկարությամբ հսկա պլազմային կառուցվածքը։