Foto

«Ի գիտություն Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետի ու իր աշխատակազմի՝ ոչ թե ԿՀԸ, այլ ՝ ԿԸՀ»․ Ոսկան Սարգսյան

«Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը ՀՀ ընտրողների ռեգիստրում չկա», գրել է Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը։

«Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա ամուսնության քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել, թե ինչու իր անուն-ազգանունը չկա ԿԸՀ կայքի ՀՀ ընտրողների ռեգիստրում։ Երբ այդ ռեգիստրում որոնում ես, Հայկ Ղալումյան անուն-ազգանունով 6 անձի տվյալներ է ներկայացնում, որոնցից ոչ մեկը Տավուշի մարզպետ, 1974թ․ ծնված Հայկ Վոլոդյայի Ղալումյանը չէ։

Տավուշի մարզպետարանից հարցմանս պատասխանել են․ «Տավուշի մարզպետը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, հաշվառված է Տավուշի մարզի Իջևան քաղաքի Այգեստան փողոցի թիվ 1 հասցեում: Մարզպետի անուն ազգանունը ԿՀԸ ինտերնետային կայքի ընտրողների ցանկում չլինելու վերաբերյալ առաջարկում ենք դիմել համապատասխան լիազոր մարմնին»:

Ի գիտություն մարզպետի ու իր աշխատակազմի՝ ոչ թե ԿՀԸ, այլ ՝ ԿԸՀ, կենտրոնական ընտրական հանձնաժողով»,- գրել է Ոսկան Սարգսյանը։