Foto

Ալիևը Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման կողմնակից չէ․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է՝ ուշադիր հետևում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա լարվածությանը և այն քննարկել է իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

«Այդ հարցը եղել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մեր հանդիպման օրակարգում։ Պարոն Ալիևն այս համատեքստում շատ զգույշ և շրջահայաց քայլեր է ձեռնարկում», - նշել է պետության ղեկավարը։

Էրդողանը հստակեցրել է՝ Ալիևը Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման կողմնակից չէ և ցանկանում է կարգավորել իրավիճակը: Նա հավելել է, որ Անկարայի համար թ՛ե Մոսկվան, թ՛ե Բաքուն ռազմավարական գործընկերներ են։