Foto

Վրաստանում կայացած միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը 5 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե մեդալ է նվաճել

Վրաստանում կայացած Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճել է 5 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե մեդալ։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Եզրափակիչում գեղեցիկ հաղթանակներ են տարել ու չեմպիոն են դարձել 55 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը, 65 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 85 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը և 90 կգ քաշային Նարեկ Մանասյանը։

Ժիրայր Սարգսյանը, Արթուր Շախպազյանը և Դավիթ Սիմոնյանը նվաճել են արծաթե մեդալ։

Եվս 4 բռնցքամարտիկ՝ Բարեղամ Հարությունյանը, Իշխան Հովսեփյանը, Արարատ Հարությունյանը և Համլետ Հարությունյանը, նվաճել են բրոնզ։