Foto

Մեկնարկել է Հայաստանի և Չինաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Պեկինում՝ կառավարության հյուրերի ընդունելությունների տանը, մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այնպես էլ տարածաշրջանային թեմաներ: