Foto

Ռոնալդուն երկարաձգել է պայմանագիրը «Ալ-Նասրի» հետ. պաշտոնական

«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նոր պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ֆուտբոլային ակումբի հետ: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ռոնալդուն 40 տարեկան է և «Ալ-Նասր»-ում խաղում է 2023 թվականից։ Պորտուգալացու նախկին պայմանագիրն ակումբի հետ ավարտվում էր հունիսի 30-ին:

Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։