Foto

Դավիթ Գալստյանը քաղբանտարկյալ է․ Մետաքսե Հակոբյան

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հկոբյանի գրառումը՝ խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի ձերբակալության ու կալանավորման կապակցությամբ․

«Դավիթը հայ է։ Դավիթն իմ ընկերն է, իմ եղբայրն է։ 2018-ից Դավիթի հետ, մոռանալով սեփական բարեկեցությունը, գիտակցելով ՀՀ-ում իշխանազավթման հետևանքները, չընդունելով շատերի «գլուխը դինջ ապրելու» կեցվածքը, նետվեցինք պայքարի։ 2020-ի սկզբից արդեն քրեական գործեր էին «կարում» մեզ վրա՝ միայն այն բանի համար, որ ամենօրյա ռեժիմով խոսում էինք, որ ահասարսուռ պատերազմ է լինելու, որ Արցախը հանձնելու են, որ ի վերջո գաղթական ենք դառնալու։ Ավաղ … շատերն ի պատասխան տարակուսում էին. «հանգիստ ապրեք, էլի», «ձեզ պե՞տք է», «չեք վախենու՞մ»… Սրանք չեն փոխվել, էլի են նույնը ասում ու վախից ծվարած՝ գոյությունն են քարշ տալիս։

Վախկոտները կարողանում են անհայրենիք ապրել, մենք՝ ոչ։ Վախկոտները մեր Հայրենիքն են հանձնում…Դավիթին որոշեցին վախեցնել ու առանց որևէ հարց տալու, առանց փաստերի պարզապես կալանավորեցին, որովհետև Դավիթն անհայրենիք ապրելը չընկալեց, չընդունեց։ Մարդկային բոլոր վախերի ու ցավերի միջով անցել է Դավիթը։ Դավիթին անհնար է վախեցնել … Այս ամենը իշխանազավթների հերթական հանցագործությունն է։ Հանուն Հայրենիք ունենալու պայքարը չի դադարելու, ու մենք հաստատ հաջողելու ենք։

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐԴԱՐՈւԹՅՈւՆ ԽՄԲԱԿՑՈւԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Է»։