Երեկվա շինծու քրեական գործերի շրջանակներում երկու ամսով կալանավորվեցին Էջմիածնեցի մեր լավ ընկերները ` Արսեն Ղազարյանը, Արմեն Ալեքսանյանը և Մովսես Շարբաթյանը: Կատարվածը ոչ այլ ինչ է, քան մեկ մարդու քաղաքական քմահաճույք: Տղաները երկու ամսով կալանավորվել են ընդդիմադիր սկզբունքային հայացքներ ունենալու համար, սակայն վստահ ենք, որ շուտով նրանց և մյուս քաղբանտարկյալներին տեսնելու ենք ազատության մեջ...
Նշենք նաև, որ բացի կալանավորված տղաներից քաղաքական հետապնդման են ենթարկվում նաև ընդդիմադիր հայացքներ ունեցող բազմաթիվ էջմիածնեցիներ...
«Էջմիածին» դաշինք