Foto

«Ոչնչից չեմ վախենում»․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը տեղյակ չէ, որ իր դեմ քրգործ է հարուցվել։ Նա այդ մասին ասել է   «Սպուտնիկ Արմենիա»-ին։

Հիշեցնենք՝ գլխավոր դատախազությունը քրեական վարույթ է հարուցել Միքայել Սրբազան դեմ՝ «իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված» հրապարակային կոչերի հոդվածով։

«Ես տեղյակ չեմ, բայց որևէ բանից չեմ վախենում»,- ասել է Շիրակի թեմի առաջնորդը։

Հարցին, թե ինչ է պատրաստվում անել, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ծիծաղով պատասխանել է. «Ի՞նչ պետք է անեմ, թաքնվե՞մ, գնամ, իր նման (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին) ընդհատա՞կ մտնեմ»։

Նա շեշտել է, որ ամբողջ կյանքն ապրել է բաց, անկաշկանդ․

«Ես արդեն ասել եմ, որ մեր վախը վաղուց չափված է»։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում