Բժիշկ Գևորգ Թամամյանը գրել է.
«Երեկ ասեցի էդ նախկին նախարար կոչվածին փոխանցեք, որ իզուր ոտքի տակ չընկի, էն էլ լավ չհասկացավ ու մի երկու արտահայտություն էր նորից թույլ տվել, որի համար արժանի է, որ մի հատ էլ իր տեղը ցույց տանք։
Էդ շատ լավ ա, որ 6 տարի մեջդ պահում ես, ճիշտ ես անում, Գինեսի գիրքը տեղդ չգիտի՝ 6 ամյա հղիության սիմպտոմներով հավանաբար քեզ էլ գրանցեն, որպես յուրահատուկ գտածո։ Լավ լսի ու ականջիդ օղ արա, 6 տարի առաջ ինչ ասել եմ, ամեն ասածս ուժի մեջ ա ու ամեն հարցիս պատասխանը վաղ թե ուշ տալու ես` օրենքի ամբողջ խստությամբ։ Դու ոչ թե չես պատասխանել, այլ չես կարողացել պատասխանել, էդ չխառնես հանկարծ։ Դիմել ես տարբեր մարդկանց, որ քո տեղը «հարցդ» լուծեն, բայց քեզ, մեղմ ասած, ցույց են տվել դուռը, ասելով՝ բան ունեիր ասելու ուղիղ իրեն ասեիր, ոչ թե փախնեիր։ Օրենքով էլ դատի չէիր կարող տալ, որովհետև գիտեիր, որ յուրաքանչյուր ասածս ճիշտ էր։
Ինչ վերաբերում է ընկերներիս պաշտպանելուն ու ընկերներիս կողքը կանգնելուն, այ այստեղ ա քո ամենամեծ նախանձն ու պրոբլեմը։ Քո համար անհասկանալի է, ոնց կարող են մարդիկ ունենալ ընկերներ ու նվիրված լինել իրենց ընկերներին։ Դա քեզ երբեք էլ հասկանալի չի դառնա, դրա համար խղճում եմ քեզ։ Դու ի՞նչ գիտես՝ ինչ է հարգանքը, պատիվը, արժանապատվությունը։ Հա, ի միջի այլոց, ասում են, երբ ընկերներիցդ մեկին քո մոտ հայհոյել են, ասել ես՝ ինձ ինչի ես ասում, զանգի իրան ասա։ Ճիշտ ա՞. հլը ձեր կուսակցությունում հարցրու, կարո՞ղ է տենց բան լսած լինեն։
Ինչ վերաբերում է, որ հիշատակել ես ընկերոջս, էդ գրածդ ստերի համար էլ ես, անխոս, պատասխան տալու։ Թե ինչքանով էր կենտրոնը սննկացած ու թե ինչքանով էր ուզում սեփականաշնորհել, դրա պատասխանն ինքը երկու փոխնախարարների ու ամբողջ կոլեկտիվի ներկայությամբ մանրամասն տվեց՝ ցույց տալով կենտրոնի ամբողջ զարգացումը։ Ինքը, հաստատ, ոչ մեկի պաշտպանության կարիքը չունի։ Ինտերնետը լավ բան է, ուզողները կարող են ամբողջ ձայնագրությունը նայել։
Ու վերջում, լավ հիշիր, ինձ տեսնելուց դու միշտ փախնելու ես։ Փախնելը քո մոտ լավ ա ստացվում, բանակային ծառայությունդ վկա, բայց էս անգամ դեղերդ գրպանիցդ հանելն ու կամերայի դիմաց խղճուկ դեմքի արտահայտություն ընդունելը չի փրկելու»։