Foto

Որտեղ՞ից պատգամավորը գիտի. դատարանի դահլիճում էլ են ձայնագրող սարք դրե՞լ. պաշտպանը՝ Սիսակ Գաբրիելյանին

Դատական նիստը փակ է եղել և հետաքրքիր է, որտեղից այդ ինֆորմացիան ԱԺ պատգամավորին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը՝ անդրադառնալով նրան, որ Ազգային ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հայտարարել է, որ Բագրատ Սրբազանը դատարանում խոստովանել է, որ ձայնագրությունները իրական են և ոչ մի արհեստական բանականության գործիք չի օգտագործվել։

«Ես կխնդրեմ կապվեք իր հետ և հարցրեք՝ արդյո՞ք դատարանի դահլիճում էլ են իրենք համապատասխան ձայնագրող սարք դրել, թե քննիչն է զանգում իրեն ներկայացնում ամեն ինչ։

Այս ֆարսին արդեն ցանկություն չունեմ պատասխանելու։ Պա՞րզ է, չէ՝ ինչ է կատարվում։ Վստահաբար կարող եմ ասել, որ այս ամենի նպատակն էր թուլացնել այն ուժերին, որոնք կարող են ընդվզել, երբ որ եկեղեցու վրա լուրջ հարձակում լինի։ Այսօրվա վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի գրառումներից արդեն պարզ է նպատակը, որը մենք ի սկզբանե կռահում էինք, բայց այսօր արդեն հաստատվեց:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում