Foto

Կրեմլում պատասխանել են Իրանին օգնելու մասին հարցին

Ռուսաստանի օգնությունը Իրանին կախված կլինի նրանից, թե ինչ է անհրաժեշտ Թեհրանին։ Այս մասին հայտարարել Է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Лента-ն։

«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ է անհրաժեշտ Իրանին», - ասել է նա:

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանը բացահայտ հայտարարել է Իրանի և Իսրայելի հակամարտության վերաբերյալ իր դիրքորոշման մասին: Նա այդ քայլը համարել Է Թեհրանին աջակցելու կարևոր դրսևորում։