Այսօր՝ հունիսի 23-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13:45-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 69 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Արթուր Մ․-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի աջ մասում կայանված, Գեղարքունիքի մարզի բնակիչ 57-ամյա Գագիկ Գ․-ի կողմից շահագործվող «Բելառուս S 82» տրակտորին։
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով տրակտորի վարորդը, ով այդ պահին տրակտորի հետնամասի հատվածում աշխատանքներ կատարելիս է եղել և Արթուր Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։