Foto

ԱՄՆ-ում սպասում են, որ Իրանը պատասխան հարված կհասցնի մեկ-երկու օրվա ընթացքում. Reuters

Միացյալ Նահանգները կարծում է, որ Իրանը շուտով կարող է պատասխան հարձակումներ իրականացնել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ուժերի վրա, թեև ԱՄՆ-ը դեռևս դիվանագիտական ​​լուծում է փնտրում, որը թույլ կտա Թեհրանին հրաժարվել ցանկացած հարձակումից: Այս մասին Reuters  լրատվական գործակալությանը հայտել են երկու ամերիկացի պաշտոնյաներ:

Պաշտոնյաներից մեկը, ով անանունության պայմանով զրուցել է Reuters-ի հետ՝ ասել է, որ Իրանի պատասխան հարձակումը կարող է տեղի ունենալ մոտակա մեկ-երկու օրվա ընթացքում: