ԱՄՆ-ը փորձում է Իրանի հետ խոսել վերջնագրերի լեզվով, սակայն անհրաժեշտ է հռետորաբանության փոփոխություն և էսկալացիոն գործողությունների դադարեցում։
Այս մասին «Պրիմակովյան ընթերցումներ» 11-րդ միջազգային գիտական և փորձագիտական ֆորումի շրջանակներում լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Տեսնում ենք, որ այնտեղ փորձում են, ձգտում են Իրանի հետ վերջնագրերի լեզվով խոսել։ Բայց այս լեզուն չի ընդունվում՝ ո՛չ Թեհրանում, ո՛չ այլ մայրաքաղաքներում։ Ուստի անհրաժեշտ է դադարեցնել էսկալացիոն գործողությունները և անհրաժեշտ է հռետորաբանության փոփոխություն, այդ դեպքում ինչ-որ քաղաքական լուծման ավելի մեծ շանսեր կլինեն»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Նրա խոսքով, անհրաժեշտ է «միշտ ցանկացած իրավիճակում շանս տալ դիվանագիտությանը, քաղաքական շփումներին»։
«Ինչքանով է դա հնարավոր՝ հաշվի առնելով տեղի ունեցածը, դա առաջին հերթին ԱՄՆ-ի հարցն է»,- ընդգծել է Ռյաբկովը։