Հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Օհանով փողոցում ծառի հսկայական ճյուղը ընկել և վնասել է էլեկտրալարերը, ինչի հետևանքով շենքին հարակից վայրերում բացակայում է լուսավորությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացիների օգնությամբ տապալված ծառի ճյուղը հեռացրել են բակային հատվածից իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները հոսանքազրկել են գետնին ընկած էլեկտրալարերը և վերականգնել էլեկտրամատակարարումը։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։