Foto

Բելինգհեմը վիրահատության կենթարկվի ակումբային ԱԱ-ից հետո

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը հաստատել է, որ շուտով ստիպված կլինի վիրահատության ենթարկվել։


Անգլիացի ֆուտբոլիստին երկար ժամանակ է, ինչ անհանգստացնում են ուսի հետ կապված խնդիրները։ Խաղացողը վիրահատական միջամտության կարիք կունենա։

«Աշխարհի ակումբային առաջնությունից հետո ես պետք է ուսի վիրահատության ենթարկվեմ։ Ես կորցնում եմ համբերությունս, ուզում եմ հնարավորինս շուտ ավարտել սա»,- ասաց կիսապաշտպանը խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Պաչուկայի» դեմ խաղից հետո (3:1), որում նա նաև գոլի հեղինակ դարձավ։


Ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Բելինգհեմի վիրահատությունից հետո վերականգնման ընթացքը կտևի 2-3 ամիս։