Հայաստանը չի մասնակցել Աստանայում ԱՊՀ երկրների ՆԳՆ քրեական ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցությանը, տեղեկացնում է Ղազախստանի ՆԳՆ-ն։
Նշվում է, որ քննարկվել են զենքի ապօրինի շրջանառության ուղիների խափանման, օպերատիվ տեղեկատվության փոխանակման ուժեղացման և հանցավոր խմբերին հակազդելու միջոցները:
Բացի Ղազախստանից, մասնակցում էին Ռուսաստանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Թուրքմենստանի ներկայացուցիչները:
Աղբյուրը՝ 24news.am