Foto

Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

Հունիսի 14-ին, ժամը 19։09-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ գյուղի մոտակա լողափից քաղաքացիները ռետինե նավակով հեռացել են ափից և չեն կարողանում ափ վերադառնալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ջրափրկարարները ջրային պարեկների հետ համատեղ քաղաքացիներին և ռետինե նավակը դուրս են բերել Դրախտիկ գյուղի մոտակա լողափ։