Սպիտակ տունը ԱՄՆ Կոնգրեսին տեղեկացրել է, որ Իրանի հետ պատերազմն ավարտված է համարում, հաղորոդում է Associated Press-ը։
Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնին, որտեղ հայտնել է ռազմական գործողությունների ավարտի մասին։
«Ռազմական գործողությունները, որոնք սկսվել էին 2026 թվականի փետրվարի 28-ին, ավարտվել են», — ասվում է ուղերձում։
CNN-ը, հղում անելով աղբյուրին, հաղորդել է, որ Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաները ոչնչացվել են Իրանի հարվածների հետևանքով։ Ըստ հեռուստաալիքի՝ առնվազն 16 ամերիկյան բազա ավերվել է և այլևս չի կարող օգտագործվել։ Ընդ որում, դրանք կազմում են տարածաշրջանում գտնվող օբյեկտների մեծ մասը։ ԱՄՆ-ից անանուն աղբյուր հայտնել է հեռուստաալիքին, որ Իրանը բազաների վրա հարվածների համար կիրառել է ժամանակակից տեխնոլոգիաներ։









