Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են ուղարկել եվրոպացի առաջնորդներին, որոնք մեկնում են Երևան, այդ թվում՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Անտոնիու Կոշտաին։
Դիմումում ընդգծվում է, թե Հարավային Կովկասը գտնվում է փոխակերպումների փուլում, իսկ Ադրբեջանն ու Հայաստանը շարժվում են կայուն խաղաղության ուղղությամբ։
Նամակի հեղինակները ԵՄ-ին կոչ են անում աջակցել հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ միաժամանակ ուշադրություն դարձնելով հումանիտար խնդիրներին։
Հայտարարել են, թե խոսքը վերաբերում է շուրջ 4000 իբր անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրին։
Առանձին ընդգծվում է ականների խնդիրը։
Նամակի հեղինակները եվրոպացի առաջնորդներին կոչ են անում ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ «անհետ կորածների վերաբերյալ տեղեկությունների բացահայտման և ականների ճշգրիտ քարտեզների տրամադրման նպատակով»։









