Foto

Թրամփը հայտարարել է, որ կնախընտրեր չվերսկսել Իրանի վրա հարձակումները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էոր կնախընտրեր չվերսկսել Իրանի վրա հարձակումները.

«Ես կնախընտրեի դա չանել։ Որպես մարդ, ես նախընտրում եմ դա չանել: Բայց դա տարբերակներից մեկն է», – նշել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը հրաժարվել է հստակեցնել՝ արդյոք Վաշինգտոնը կարող է նոր ռմբակոծությունների մասին որոշում ընդունել Իրանի նկատմամբ։ «Ինչո՞ւ ես պետք է դա ձեզ ասեմ», — հայտարարել է նա՝ դիմելով լրագրողներին։