Foto

Մենք բոլորս միամիտ մարդիկ ենք. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայն է, որ չպետք է վստահել հակառակորդներին։ 

«Դա անհնար է, ես համաձայն եմ ձեզ հետ», - ասել է պետության ղեկավարը Կրեմլում պետական ​​մրցանակի դափնեկիրների հետ զրույցի ժամանակ՝ պատասխանելով միջուկային ֆիզիկոս Յուրի Դիկովի այն դիտարկմանը, որը կոչ էր արել ՌԴ նախագահին «չվստահել թշնամիներին՝ նրանք կխաբեն ձեզ»։

Հունիսի 12-ին արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի տեսանյութն իր Telegram ալիքում հրապարակել է  լրագրող Պավել Զարուբինը։

«Գիտեք, մենք բոլորս միամիտ մարդիկ ենք, սա ռուսական ավանդույթի մի տարր է՝ միշտ վստահել բոլորին», - հավելել է Ռուսաստանի նախագահը:

Աղբյուրը՝ Tert.am