Սիրիայի և Իսրայելի նախարարները հինգշաբթի կհանդիպեն Բաքվում, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին։
Հիշեցնենք, որ լրատվամիջոցները հաղորդել էին անցյալ շաբաթ Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվող նմանատիպ հանդիպման մասին։ Սակայն, այդ հանդիպման տեղի ունենալու վերաբերյալ որևէ հաստատում չկար։
Սիրիայի և Իսրայելի ներկայացուցիչների միջև մեկ հանդիպում արդեն տեղի է ունեցել հուլիսի առաջին կեսին՝ Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի Բաքու կատարած այցի շրջանակում։ Աշ-Շարաան այդ ժամանակ չի հանդիպել Իսրայելի ներկայացուցիչների հետ։