Գերմանական արդյունաբերության վնասները, որոնք պայմանավորված են ԱՄՆ ներմուծման մաքսատուրքերով, միջնաժամկետ հեռանկարում կարող են կազմել 31 միլիարդ եվրո, ըստ Deloitte խորհրդատվական ընկերության՝ սեփական հաշվարկների հիման վրա։
Ընկերության գնահատմամբ՝ մաքսատուրքերից ամենաշատը կտուժի Գերմանիայի մեքենաշինության ոլորտը։ ԱՄՆ արտահանումը կարող է նվազել 23%-ով, իսկ կորուստները կկազմեն 7,2 միլիարդ եվրո։ Միացյալ Նահանգներ մատակարարվող դեղագործական արտադրանքի ծավալը կնվազի գրեթե 20%-ով կամ 5,1 միլիարդ եվրոյով։ Ավտոմոբիլային և քիմիական արդյունաբերությունները ևս վիթխարի կորուստներ կկրեն։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հուլիսի 27-ին, հանդիպումից հետո, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ըստ համաձայնագրի՝ ԱՄՆ ներմուծվող բոլոր եվրոպական ապրանքների վրա մաքսատուրքը կկազմի 15%։ Միևնույն ժամանակ, ԵՄ-ն մաքսատուրքեր չի սահմանի ամերիկյան ապրանքների վրա։ Ավելի վաղ Թրամփի վարչակազմը հայտարարել էր ԵՄ բոլոր արտահանվող ապրանքների վրա 30% չափով նոր առևտրային մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին։ Թրամփը Եվրամիության հետ կնքված համաձայնագրերն անվանել է «ամենախոշորը» պատմության մեջ։