Իսրայելի օդային տարածքը քաղաքացիական ավիացիայի համար լիովին փակ է մնում մինչև անվտանգային համակարգում երկինքը բացելու որոշում կայացվի, ասվում է Իսրայելի արտաքին գործերի նախարարության և տրանսպորտի նախարարության համատեղ հայտարարության մեջ։
«Անվտանգության իրավիճակից ելնելով և անվտանգության մարմինների հրահանգներին համապատասխան՝ Իսրայելի երկինքը փակ է քաղաքացիական ավիացիայի համար, մեկնող կամ ժամանող չվերթներ չկան։ Անվտանգային մարմինների հաստատումից հետո՝ երկնքի բացման հետ մեկտեղ, Տրանսպորտի նախարարությունը կհայտարարի չվերթների վերադարձի ընթացակարգը՝ տարբեր ավիաընկերությունների հետ համաձայնեցնելով, և կտրամադրի նաև լրացուցիչ տեղեկատվություն», – ասվում է հայտարարության մեջ:
Աղբյուրը՝ shantnews.am