Foto

Հրաժեշտ տվեցինք ահավոր աղետի զոհերից մեկին․ ԱԺ պատգամավորները այցելել են Ճամբարակ

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Ընկերներիս՝ պատգամավորներ Գառնիկ Դանիելյանի, Մհեր Մելքոնյանի, Դաշնակցության Գեղարքունիքի կառուցի ներկայացուցիչների հետ Ճամբարակում էինք։

Օրերս քաղաքում պատահած դժբախտությունը անասելի ցավ է ողջ բնակավայրի, երկրի համար։

Ճամբարակում հրաժեշտ էինք տալիս այդ ահավոր աղետի զոհերից մեկին՝ հավատավոր դաշնակցական Կարապետ Կարինյանին։

Հիշատակը միշտ վառ մեր համեստ ընկերոջ, ցավակցություններս բոլոր զոհերի հարազատներին»։