Foto

«Մետաքս» թաղամասում. հաստաբուն բարդիներն արմատից պոկվել ու ընկել են

Այսօր՝ հունիսի 15-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Ժամը 01:00-ի սահմաններում Խորենացի փողոցում՝ ժողովրդին հայտնի «Մետաքս» թաղամասում, հսկայական 2 բարդիներ քամու հետևանքով արմատից պոկվել և ընկել են նշված փողոցում գործող «Լաուրել» ծաղկի սրահի վրա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկություններ, տուժածներ չկան։ Ծառի ընկենելու հետևանքով կոտրվել է նաև երկաթե էլեկտրասյունը։ Ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ, 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները։ Երթևեկությունը նշված հատվածում մի քանի ժամ դադարեցվել է։