Թեհրանը պատրաստ է համաձայնագիր կնքել, որը կերաշխավորի միջուկային զենքի բացակայությունը. Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչի։
Ըստ նրա՝ Իսրայելի հարձակման նպատակն է խափանել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։
Արաղչին ասել է, որ Իրանը կդադարի հարվածներ հասցնել Իսրայելին, եթե նա դադարեցնի իր ագրեսիան Իրանի դեմ։ Ըստ նրա՝ Օմանում չեղարկված բանակցություններում Թեհրանը ցանկանում էր ԱՄՆ-ին ներկայացնել առաջարկներ, որոնք կարող էին հանգեցնել միջուկային գործարքի։
Իրանը տարբեր խողովակներով ԱՄՆ-ից ուղերձներ է ստացել, որ Վաշինգտոնը չի մասնակցել և չի մասնակցի Իսրայելի հարձակումներին, Թեհրանը դրան չի հավատում, հայտարարել է արտգործնախարարը։
Աղբյուրը՝ Aysor.am