Foto

Սերբիան պատրաստ է վերականգնել մեկ կամ երկու ուկրաինական քաղաք կամ շրջան՝ որպեսզի հստակ ցույց տա իր աջակցությունն ուկրաինացիներին. Վուչիչ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը  ժամանել է Ուկրաինա: Սա նրա առաջին պաշտոնական այցն էր ռուս-ուկրաինական լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց հետո։

Վուչիչի այցի նպատակը Ուկրաինա-Հարավ-Արևելյան Եվրոպա գագաթնաժողովին մասնակցելն է, հաղորդում է Սերբիայի նախագահի աշխատակազմը։ Ուղևորությունը կտևի մեկ օր։ Այցի մասին նախապես չի հայտարարվել։ 

Իր ելույթում նա նշել է, որ Սերբիան պատրաստ է վերականգնել մեկ կամ երկու ուկրաինական քաղաք կամ շրջան՝ որպեսզի հստակ ցույց տա իր աջակցությունն ուկրաինացիներին: 

Վուչիչն ընդգծել է, որ Ուկրաինան միշտ կարող է հույս դնել Սերբիայի վրա հումանիտար աջակցության, ինչպես նաև տարածքային ամբողջականության քաղաքական աջակցության առումով։