Foto

Քրեական ոստիկանությունը ձերբակալել է Արթուր Վանեցյանին պայմանագրային հիմունքներով ծառայություն մատուցող պահնորդական ծառայողներին

Քրեական ոստիկանությունը նորից նույն կեղծ պատրվակով, ապօրինի զենք կրելու սուտ կասկածանքով ձերբակալել է պահնորդական ծառայողների, որոնք պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին: Այս մասին տեղեկացնում է փաստաբան Արսեն Բաբայանը: 

Հիմա ի՞նչ, հիմա էլ նո՞ր ոստիկանապետին պիտի մի քանի անգամ բացատրենք, որ այդ տղաների մոտ ապօրինի ոչինչ չկա, ոչ զենք եւ ոչ էլ այլ որեւէ բան:

Նոր ոստիկանապետին առաջարկում եմ մտածել այն մասին, որ մի օր իրեն էլ Նիկոլը դուրս կշպրտի ծառայությունից ու ինքն էլ նախկինի նման կփախնի ԱՄՆ: