ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ շաբաթ օրը նախատեսված ռազմական շքերթի ժամանակ կազմակերպված բողոքները «կհանդիպեն շատ մեծ ուժի»։ Շքերթը նվիրված է ԱՄՆ բանակի 250-ամյակին և համընկնում է Թրամփի 79-ամյակին։
Իշխանությունները սպասում են հարյուր հազարավոր մարդկանց՝ ներառյալ ցուցարարներ։ Թեև դաշնային գործակալությունները հայտնում են, որ վստահելի ահաբեկչական սպառնալիքներ չկան, իրավապահներն արդեն վերահսկում են առնվազն ինը հնարավոր ցույց։
Բողոքները կազմակերպում է «No Kings» անունով խումբը, որը քննադատում է վարչակազմի քաղաքականությունը՝ մեղադրելով իշխանություններին դատական որոշումների անտեսման, քաղաքացիական իրավունքների խախտման և բռնի արտաքսումների համար, փոխանցում է Reuters-ը։