Foto

Հայաստանում կկառուցվի 𝟱𝟬𝟬 միլիոն դոլար արժողությամբ 𝗔𝗜 գործարան. տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական նախագիծը. Մխիթար Հայրապետյան

Հայաստանը միանում է արհեստական բանականության գլոբալ շարժին՝ ոչ որպես դիտորդ, այլ որպես նոր հնարավորություններ ստեղծող։ 𝗙𝗶𝗿𝗲𝗯𝗶𝗿𝗱 ընկերությունը, ՀՀ կառավարությունն ու 𝗡𝗩𝗜𝗗𝗜𝗔-ն ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքներից հետո մեկնարկում են համատեղ նախագիծ, որն արմատապես փոխելու է մեր տարածաշրջանի տեխնոլոգիական քարտեզը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: 

Նա նշել է նաև, որ՝ 

Նախագծի շրջանակում՝

 կիրականացվի 𝟱𝟬𝟬 միլիոն դոլարի ներդրում,

 կտեղակայվեն հազարավոր 𝗡𝗩𝗜𝗗𝗜𝗔 𝗕𝗹𝗮𝗰𝗸𝘄𝗲𝗹𝗹 𝗚𝗣𝗨-ներ,

 կձևավորվի ավելի քան 𝟭𝟬𝟬 մեգավատտ հզորությամբ ենթակառուցվածք,

 գործարկումը նախատեսվում է 𝟮𝟬𝟮𝟲 թվականին։

AI գործարանը կդառնա հարթակ նորարարությունների, կրթության, գիտության և ձեռներեցության համար։ Այն խթանելու է տեղական ու միջազգային ստարտափների զարգացումը, ապահովելու է գիտության ու տեխնոլոգիայի կապը, և Հայաստանը կդարձնի տարածաշրջանային տեխնոհաբ՝ արհեստական բանականության իրական ստեղծման վայր։

Այս նախաձեռնությամբ Հայաստանը ոչ միայն արձագանքում է գլոբալ տեխնոլոգիական փոփոխություններին, այլ նաև դառնում է այդ գործընթացների մասնակից։ Ձևավորվում է նոր հարթակ, որտեղ տեղական ներուժը հնարավորություն կունենա ստեղծելու արդիական լուծումներ՝ համահունչ միջազգային զարգացումներին։ Սա ռազմավարական ներդրում է մեր երկրի երկարաժամկետ տեխնոլոգիական առաջընթացի համար։